«Այս պահին ամենակարևորը գերի ընկած մեր հերոսների ողջ ու առողջ վերադարձն է. պատերազմը 2 շաբաթ է՝ ավարտվել է, իսկ մարդիկ դեռ գերի են». Գրիգ Գևորգյան

Շոումեն, հումորիստ Գրիգ Գևորգյանն Ինստագրամի իր էջի Stories բաժնում գրառում է արել գերության մեջ գտնվող հայ զինվորների մասին:

«Այս պահին ամենակարևորը գերի ընկած մեր հերոսների ողջ ու առողջ վերադարձն է: Ավելի կարևոր ոչինչ այս պահին չկա: Պատերազմը 2 շաբաթ է արդեն ավարտվել է, իսկ մարդիկ դեռ գերի են: Շտապ լուծում է պետք, շատ շտապ»,- գրել է Գրիգը:

Նշենք, որ պատերազմական օրերին Գրիգը շոու բիզնեսի ընկերների հետ օգնություն էր հավաքում բանակի և Արցախից Հայաստան եկած մարդկանց համար: