Պավել Պրիլուչնին առաջին անգամ մեկնաբանել է իր հոսպիտալացումը

Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում քննարկվում են 33-ամյա Պավել Պրիլուչնիի հոսպիտալացման մասին լուրերը: Սկզբում Baza տելեգրամյան ալիքը հայտնեց, որ դերասանին հիվանդանոց են տեղափոխել գլխի և դեմքի լուրջ վնասվածքներով, իսկ ավելի ուշ արդեն Mash տելեգրամյան ալիքը ճշտել է, որ մոտ ժամանակներս “Մաժոր” սերիալի աստղը վիրահատության կենթարկվի:

Բառացիորեն մի քանի ժամվա ընթացքում համացանցում պատահածի բազմաթիվ վարկածներ հայտնվեցին։ Այսօր ինքը` Պրիլուչնին, առաջին անգամ մեկնաբանել իր հոսպիտալացումը։ Ուղերձում, որը հայտնվել է Instagram-ի իր էջում նա պատմել է իր ինքնազգացողության մասին:

«Եկեք հերթով: Ես, իրոք, այժմ վերականգնվել եմ վիրահատությունից հետո, ամեն ինչ լավ է ընթանում, այնպես որ, շուտով արդեն կվերադառնամ իմ նորմալ կյանքին»,-ասել է նա ու հավելել,- «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր բժիշկներին և պրոֆեսիոնալ մասնագետներին, որոնք ինձ հիմա օգնում են, առանց ձեզ ես չէի հաղթի»։

Դերասանը հավատացրել է, որ հիմա ամեն բան լավ է և խորհուրդ է տվել ոչ ոքի չլսել: