«Դուք էլ եք հաստատ այդ երազից տեսել, որ գոռում-գոռում ես ձայնդ դուրս չի գալիս, քեզ ոչ ոք չի լսում, որ փրկի». Սոնա Ռուբենյան

Երգչուհի Սոնա Ռուբենյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Արցախում ստեղծված իրավիճակի մասին և նշել, որ երազից չի կարողանում արթնանալ:

«Դուք էլ եք հաստատ այդ երազից տեսել, որ գոռում-գոռում ես ձայնդ դուրս չի գալիս: Քեզ ոչ ոք չի լսում, որ փրկի, իսկ անհարմար ու անդուր լռությունը շարունակվում է ու այդ երազի ազդեցության տակ սարսափած արթնանում ես: Չեմ արթնանում ․․․»,- գրել է երգչուհին:

Նշենք, որ Սոնան հաճախ հանդես չի գալիս գրառումներով, պատերազմի ընթացքում նա իր ասելիքը հիմնականում ամբողջացրեց նոր գործերում. ներկայացրեց «Բալես, քնի» կոչվող նոր երգը, որի երաժշտության հեղինակը հենց ինքն էր: Բացի այդ, Սոնան գործընկերների հետ նոր տեսահոլովակ ներկայացրեց «Մեզ ոչինչ ի հաղթի» երգի հիման վրա, որը նվիրված էր Արցախում ընթացող պատերազմին։