Արվեստագետները շաբաթ օրը գերիների հարցով բողոքի ակցիա կանեն - Showbiz.am

Արվեստագետները շաբաթ օրը գերիների հարցով բողոքի ակցիա կանեն

Դերասան Հրանտ Թոխատյանը, «ԵրՄԻ» թիմի անդամ, կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը եւ ռեժիսոր Մհեր Մկրտչյանը մտավորականներին կոչ են անում համախմբվել՝ գերիների խնդրով միջազգային կառույցներին դիմելու համար:

Նրանք առանց քաղաքական գործիչների մասնակցության բողոքի ակցիա են նախաձեռնել՝ արվեստագետներին, գիտնականներին, մարզիկներին եւ ուղղակի ոչ անտարբեր մարդկանց հորդորելով իրենց միանալ նոյեմբերի 28-ին, ժամը 14.00-ին՝ Շառլ Ազնավուրի (Կինո Մոսկվա) հրապարակում։

«Քանի որ Հայաստանը չունի իշխանություն, մենք ենք պահանջում միջազգային բոլոր կառուցներից՝ ստիպել ադրբեջանական կողմին ազատել հայ գերիներին, թույլ չտալ նրանց պատվազրկելը Բաքվի շքերթում, շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին», — Ֆեյսբուքում գրել է Արմեն Գրիգորյանը:

Արվեստագետներն օգտագործել են «Ես եմ պահանջում» հեշթեգը:

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Կապիտոլիումի վրա հարձակման համար ձերբակալվել է Iced Earth երաժշտական ​​խմբի մենակատարը

Ամերիկացի կիթառահար, Iced Earth երաժշտական խմբի մենակատար Ջոն Շաֆերը ձերբակալվել է Կապիտոլիումի տարածքում հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար:...
Ավելին