«Հանգչիր խաղաղությամբ, Մադոննա». ավստրալացի օգտատերերը սգում են Մադոննայի մահը՝ շփոթելով նրան Մարադոնայի հետ (լուսանկարներ)

Բազմաթիվ ավստրալացի օգտատերեր շփոթել են Մարադոնային Մադոննայի հետ՝ սգալով ոչ թե լեգենդար ֆուտբոլիստի մահը, այլ փոփ-երգչուհու։

Ինչպես հաղորդում է Daily Mail պարբերականը, Թվիթեր սոցցանցի ավստրալական հատվածում Մադոննայի «մահվան» կապակցությամբ շուրջ 114 հազար գրառում է կատարվել։

«Հանգչի’ր խաղաղությամբ, Մադոննա», «RIP, Մադոննա։ Իսկական լեգենդ», «Այժմ Մադոննան հավերժ համերգ կտա Փրինսի և Մայքլ Ջեքսոնի հետ». նման գրառումներ են արել հազարավոր օգտատերեր՝ շփոթելով ամերիկացի երգչուհուն արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հետ։

«Ընդամենը երեք տառի տարբերություն է (Maradona/Madonna), սակայն դրանք շատ մեծ նշանակություն ունեն», – ընդգծել է գերմանական Bild պարբերականը։

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի չեմպոն Դիեգո Մարադոնան կյանքից հեռացել է նոյեմբերի 25-ին՝ 60 տարեկանում։ Նրա մահվան կապակցությամբ Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել: