Մահացել է Դարթ Վեյդերին մարմնավորած դերասանը

Բրիտանացի դերասան Դևիդ Պրոուզը, ով հայտնի է «Աստղային պատերազմներում» Դարթ Վեյդերի դերով, մահացել է կյանքի 86-րդ տարում։ Այդ մասին հաղորդում է նրան ներկայացնող Bowington Management գործակալությունը:
Հայտնի է, որ Պրոուզը մահացել է երկարատև հիվանդությունից հետո ։

«Խորը ափսոսանքով և տխրությամբ մեզ ու ամբողջ աշխարհում միլիոնավոր երկրպագուների համար մենք հայտնում ենք, որ Դեւիդ Պրոուզը կյանքից հեռացել է 85 տարեկան հասակում», – ասված է գործակալության Twitter-ի էջում: