Քիմ Քարդաշյանը՝ «Holiday Backpacks for Artsakh» նախաձեռնության մասին

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Հայաստանի ու Արցախի համար ծանր օրերին շարունակում է աջակցել հայրենիքին։
Հայուհին Facebook-յան էջում հայտնել է «Holiday Backpacks for Artsakh» նախաձեռնության մասին, որի նպատակն է տոնական տրամադրություն փոխանցել Արցախում պատերազմի հետեւանքով տեղահանված երեխաներին։

«Ծանրոց պատրաստեք խաղալիքներով, դպրոցական եւ ստեղծագործելու, անձնական խնամքի պարագաներով, հագուստով, անձնական նամակով եւ այն նվիրեք երեխայի, որը տեղահանվել է Արցախում պատերազմի պատճառով»,- ասված է հրապարակման մեջ։