«Ավարտվեց մեր կյանքի գուցե ամենազզվելի աշունը». Գրիգ Գևորգյան

Շոումեն, սցենարիստ Գրիգ Գևորգյանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում գրառում է արել աշնան պատերազմի և ձմռան առաջին օրվա մասին:

«Ավարտվեց մեր կյանքի գուցե ամենազզվելի աշունը: Թող ձմեռն իր հետ բերի այն երկար սպասված մաքրությունն ու ուրախությունը, որին մեր ազգն այսքան տանջանքից հետո արժանի է»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գրիգը գրառում էր արել հայ ռազմագերիների մասին՝ նշելով, որ այս պահին ամենակարևորը գերի ընկած մեր հերոսների ողջ ու առողջ վերադարձն է: