«Զզվելի է, երբ տարբերություն եք դնում. բոլորս գյումրեցի, ղարաբաղցի, դիլիջանցի ենք, հայ ենք` մի ազգ ու մի ընտանիք». Կարեն Ասլանյան

Դերասան, երգիչ Կարեն Ասլանյանը, ով պատերազմի ընթացքում ակտիվ հրապարակումներ էր անում, Ինստագրամի իր էջի սթորի բաժնում գրել է, որ պետք չէ տարբերակել ոչ ոքի. բոլորս էլ հայ ենք:

«Ղարաբաղցի, գյումրեցի, վանաձորցի, իջևանցի, դիլիջանցի, կապանցի, արտաշատցի, երևանցի ու այսպես շարունակ ․․․

Ի՞նչ կապ ունի՝ ով որտեղից է: Զզվելի է, երբ տարբերություն եք դնում, կապ չունի, մի՛ արեք: Դաս չեղա՞վ այս ամեն ինչը: Հերի՛ք է, բոլորս գյումրեցի, բոլորս ղարաբաղցի, դիլիջանցի ենք, ի՞նչ կապ ունի, հայ ենք մենք, մի ազգ ու մի ընտանիք: Թարգե՛ք, ամոթ է:

Այս մեկը տորթ տվեց, այս մեկը տորթը կերավ: Ուրիշ բան չկա՞ խոսելու, գերիներին հետ բերեք»,- գրել է դերասանը: