«Հայաստանը պատերազմի մեջ է»․ կոլումբիացիների նոր երգը՝ նվիրված արցախյան պատերազմին

«Tifa Gómez»-ը և «Blackmen»-ը հանդես են եկել զուգերգով, որը նվիրված է արցախյան պատերազմին։
«Guerra en Karabagh» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը բավականին լայն տարածում է գտել համացանցում։
Ձեզ ենք ներկայացնում երգի թարգմանությունը։

«Հայաստանը պատերազմի մեջ է
էրդողանի ու իր ռումբերի հետ,
Չենք ուզում նոր մահեր,
Փնտրում ենք լույս խավարի մեջ,

Նոր Հիտլեր է վերածնվել,
Ուզում է կոտրել հայերին,
Աշխարհը չի տեսնում և չի խոսում,
Որովհետև վախենում են դեմ գնալ սատանային,
Նրանք քիչ են, բայց միասին մենք շատ ենք,
Հերիք է ցեղասպանությանը, հայերը խաղաղություն են փնտրում,

Ուզում էիք ջնջել հայերին,
Բայց նրանք սերմ էին, ավելի տարածվեցին և շատացան,
Էրդողանը տեռորիստ է, Հայաստանը վտանգի մեջ է,
Արյան ու արցունքի միջով դարձել ես բռնապետ, բայց ում ուզում ես ճնշել՝ քեզ հաղթելու է»։