«Մենք մեր երկիրը հանձնում ենք ներսից՝ մոռանալով պատմության էջերը, տարրական հարգանքն ու հանդուրժողականությունը». Նազենի Հովհաննիսյան - Showbiz.am

«Մենք մեր երկիրը հանձնում ենք ներսից՝ մոռանալով պատմության էջերը, տարրական հարգանքն ու հանդուրժողականությունը». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցցանցերի իր էջերում կիսվել է 2016 թվականի դեկտեմբերին արված իր գրառմամբ՝ նշելով, որ այն արդիական է նաև հիմա և պատմական սխալների կրկնությունն է տեղի ունենում:

«Գրել եմ 4 տարի առաջ, ցավոք, անցյալի պատմական սխալների նույն կրկնությունն է:

2016, դեկտեմբեր 1:

Շուտ մոռացանք ապրիլը, շուտ մտանք ուրիշի ընտանիքի մեջ՝ բռնություն փնտրելով այնտեղ, երբ քաղաքացու, մարդու մասին է պետք օրենքը մշակել, այլ ոչ ընտանիքի: Հստակ օրենք է պետք երկիրն աղտոտողների համար դրսում, գետերում, բնության մեջ աղբ թափողներին պատժել խստագույնս, թե չէ բան չի փոխվի: Օրենք է պետք մշակել մարդու՝ անհատի համար, և, որ ամենակարևորն է, կրթել մարդուն, կրթել քաղաքացուն՝ օրինակով ու համբերությամբ, համասեռ ու համանաման միջավայրում՝ առանց ագրեսիայի ու տրավմաների:

Կարծես մեզ քիչ են զատել, անջատել իրարից, անջատել ընտանիքից, պոկել հայոց եկեղեցուց, խլել հողերն ու երկիրը («ծովից ծով»-ից մնացինք բռից բուռ): Մենք մեր երկիրը հանձնում ենք ներսից՝ մոռանալով պատմության էջերը, մոռանալով տարրական հարգանքն ու հանդուրժողականությունը մեկս մյուսի նկատմամբ: Օրենքը պիտի միացնի ու պաշտպանի ընտանիքը, ոչ թե պոկի, քայքայի ու տրավմայի ենթարկի․․․

Մանրացել ենք կավահողի աստիճան ու շաղ եկել, աշխարհի թոքերին ենք խանգարում արդեն, որովհետև մեր մի բուռն էլ է «ծանր» թվում ու այդ մի բուռ հողի վրա, աշխարհի քարն ունենալով մեր երկրում, չենք ուզում միասին կառուցել մեր ուզած երկիրը։ Միասին բառն աշխարհին պետք չէ, դրա համար էլ հիանալի ձևով մեզ զատում են ձավարի նման հատիկ-հատիկ: Այսպես մենք հաց չենք դառնա:

Օրենք հանեք բոլոր սոցկայքերում հանիրավի վատաբանող, վիրավորող ու սպառնացող անդեմների (լինեն իրական, թե ֆեյք) դեմ՝ հանուն առողջ մարդկանց ու նրանց շահերի։ Բավ է»,- գրել է դերասանուհին, ապա հետգրությամբ ավելացրել, որ Հայաստանը, իր փոքր լինելով հանդերձ, աշխարհին մատակարարում է սերունդ, և որ ամենակարևորն է՝ ընտանիք՝ իր բոլոր խնդիրներով ու կիսատություններով հանդերձ:

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ Վիդեոներ

«Էրեբունի» թանգարանի աջակցությամբ նկարահնաված ֆիլմն արժանացել է Նյու Յորքի փառատոնում «լավագույն պարային ֆիլմ» մրցանակին

«ԵԼ» պարային ֆիլմը Նյու Յորքի հեղինակավոր «Hollywood International Golden Age» փառատոնում արժանացել է «Լավագույն պարային ֆիլմ» մրցանակի, իսկ «London...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Արվեստասերները Վանաձորի թատրոնի գաղտնիքները կբացահայտեն «Թատրոնն էկրանին» ծրագրի շնորհիվ

«Թատրոնն էկրանին» խորագրով նախագծի շրջանակում արվեստասեր հանրությունը հնարավորություն կունենա բացահայտել թատրոնի գաղտնիքները, ծանոթանալ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական...
Ավելին
post-image
ԼուքԲուք ԼուքԲուքԹՈՓ ՇոուՆյուզ

Նորաձևության շաբաթ՝ Փարիզում. Պենելոպա Քրուզը, Վանեսա Պարադին, Մարիոն Կոտիյարը՝ Chanel-ի ցուցադրությանը

Հունվարի 26-ին Փարիզում ցուցադրվել է Chanel-ի գարուն-ամառ հավաքածուն։ Շոուի ընթացքում ցուցադրվել է նաև կարճամետրաժ ֆիլմ, որը համացանցում կարող էր...
Ավելին