«Նիկոլ, նզովվես դու, լսո՞ւմ ես»․ Շուշան Պետրոսյան - Showbiz.am

«Նիկոլ, նզովվես դու, լսո՞ւմ ես»․ Շուշան Պետրոսյան

Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը քննադատական հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։

«Լսիր, այ «Բրուտալ սոպրանիստ», ես քեզ չեմ դատում, Աստված է դատելու քեզ ու աչքովս եմ տեսնելու։ Դու, որ ստահակ ես ու տականք, իմ սերնդի կողմից, որ հաղթանակա՛ծ սերունդ ենք, չես ներվելու։

Չէ, դու կապ չունես մեզ հետ, մենք, որ Շահումյան, Գետաշեն ու Գանձակ էինք երազում, մենք ուրիշ ենք, արժանապատիվ ենք ու քո հեծանիվ ունենալու երազանքից նեխած ու չարացած ուղեղիդ աշխատանքը մեզ հասու չի։ Մեր արժեհամակարգն է տարբեր, ա՛յ հեծանիվ։

Դու ողորմելի ես, որովհետև մեր երազանքներն այնպես փշրեցիր, որ Էրգիրը վերադարձնելու մեր ռոմանտիզմից անգամ հեռացանք։ Այսօր նոր երազանքներ ունենք, Շուշին, Հադրութը… ամբողջ Արցախն ու դարձյալ Դաշտահայաստան ու Էրգիր… Նիկոլ , նզովվես դու, լսում ե՞ս։ Մեզ համար գերագույն արժեք է Հայրենիքը, Հայ Առաքելական Եկեղեցին, Ընտանիքը… Հայ տան սյունն ու հենքն է Հայ տղամարդը, ու դու, ստահակ, խաղացիր երկու պատե րազմ հաղթած հա՛յ տղամարդու արժանապատվության հետ, քանի-որ չգիտես դա ինչ է։ Չէ, դու դժվար հասկանաս, դու չարիք ես, ճակատագրեր խե ղող, քայլող դժբախտություն… ախ այդ հեծանիվը։

Լսիր, անհայրենիք շանորդի, զոհված երեխեքի արյունը ձեռքերիդ է, որովհետև քեզնից ու շրջապատիցդ դուրս կարգին տղերք կան Հայրենիքումս ու ամեն ինչ կվերադառնա եկեղեցի առ եկեղեցի, գյուղ առ գյուղ, չկասկածես։ Տղերքը հետ չեն գա։ Ուրեմն նզովյալ, գնա։ Կյանքում առաջին անգամ, թե արժանապատվության մի նշույլ ունես մեջդ, գնա։ Նիկոլ, գնա!!!»։

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ Վիդեոներ

«Էրեբունի» թանգարանի աջակցությամբ նկարահնաված ֆիլմն արժանացել է Նյու Յորքի փառատոնում «լավագույն պարային ֆիլմ» մրցանակին

«ԵԼ» պարային ֆիլմը Նյու Յորքի հեղինակավոր «Hollywood International Golden Age» փառատոնում արժանացել է «Լավագույն պարային ֆիլմ» մրցանակի, իսկ «London...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Արվեստասերները Վանաձորի թատրոնի գաղտնիքները կբացահայտեն «Թատրոնն էկրանին» ծրագրի շնորհիվ

«Թատրոնն էկրանին» խորագրով նախագծի շրջանակում արվեստասեր հանրությունը հնարավորություն կունենա բացահայտել թատրոնի գաղտնիքները, ծանոթանալ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական...
Ավելին
post-image
ԼուքԲուք ԼուքԲուքԹՈՓ ՇոուՆյուզ

Նորաձևության շաբաթ՝ Փարիզում. Պենելոպա Քրուզը, Վանեսա Պարադին, Մարիոն Կոտիյարը՝ Chanel-ի ցուցադրությանը

Հունվարի 26-ին Փարիզում ցուցադրվել է Chanel-ի գարուն-ամառ հավաքածուն։ Շոուի ընթացքում ցուցադրվել է նաև կարճամետրաժ ֆիլմ, որը համացանցում կարող էր...
Ավելին