«Տիգրանը ճիշտ էր, ես սխալվեցի. շարունակում ենք իրար միս ուտել նախկին ու ներկա իշխանավորի համար». Նելլի Խերանյան - Showbiz.am

«Տիգրանը ճիշտ էր, ես սխալվեցի. շարունակում ենք իրար միս ուտել նախկին ու ներկա իշխանավորի համար». Նելլի Խերանյան

ՀՀ վաստակավոր արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Նելլի Խերանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով նախկին-ներկա բաժանումներին, մարդկանց փոխհարաբերություններին:

«Տիգրանը ճիշտ էր, ես սխալվեցի։ Ինձ թվում էր՝ նախկին-ներկա ջրբաժանը կավարտվի հայրենիքի գլխին կախված վտանգի սարսափելի իրողությունից։ Պարզվեց՝ ոչ, խրախճանքը շարունակվում է։ Շարունակում ենք մեր կյանքն իմաստավորել նախկիններով ու ներկաներով, շարունակում ենք ատելության ու վախի արդյունքում կուտակված ադրենալինը խժռել անհագ ծարավով։ Շարունակում ենք իրար միս ուտել նախկին ու ներկա իշխանավորի համար, աստվածացնել նրանց, սարսափել նրանցից, դեգերել անցյալի ու ներկայի արանքում՝ մոռանալով ապագայի լույսի, մարդակային պարզ՝ շատ պարզ, հասարակ փոխհարաբերությունների մասին։ Իրար լսելու, հասկանալու, վերլուծելու, քննարկելու, կասկածելու, կուրորեն չհավատալու, մտածելու, մտածելու, մտածելու մասին մոռացել ենք իսպառ գուցե անկարողության պատճառով։ Ախ էդ լափամանը, որ խոթել են ձեր ուղեղի մեջ՝ այն պարզապես լափաման դարձնելով։ Այսքանը, չգիտեմ՝ կարողացա՞ տեղ հասցնել այն, ինչ ուզում էի»,- գրել է նա ու հավելել, որ մարդիկ մեկնաբանություններ չգրեն։ «Ոչ մեկին լսել չեմ ուզում։ Աստված պահապան բոլորիս»,- եզրափակել է դերասանուհին։

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ Վիդեոներ

«Էրեբունի» թանգարանի աջակցությամբ նկարահնաված ֆիլմն արժանացել է Նյու Յորքի փառատոնում «լավագույն պարային ֆիլմ» մրցանակին

«ԵԼ» պարային ֆիլմը Նյու Յորքի հեղինակավոր «Hollywood International Golden Age» փառատոնում արժանացել է «Լավագույն պարային ֆիլմ» մրցանակի, իսկ «London...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Արվեստասերները Վանաձորի թատրոնի գաղտնիքները կբացահայտեն «Թատրոնն էկրանին» ծրագրի շնորհիվ

«Թատրոնն էկրանին» խորագրով նախագծի շրջանակում արվեստասեր հանրությունը հնարավորություն կունենա բացահայտել թատրոնի գաղտնիքները, ծանոթանալ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական...
Ավելին
post-image
ԼուքԲուք ԼուքԲուքԹՈՓ ՇոուՆյուզ

Նորաձևության շաբաթ՝ Փարիզում. Պենելոպա Քրուզը, Վանեսա Պարադին, Մարիոն Կոտիյարը՝ Chanel-ի ցուցադրությանը

Հունվարի 26-ին Փարիզում ցուցադրվել է Chanel-ի գարուն-ամառ հավաքածուն։ Շոուի ընթացքում ցուցադրվել է նաև կարճամետրաժ ֆիլմ, որը համացանցում կարող էր...
Ավելին