Մահացել է դերասանուհի Նինա Իվանովան

87 տարեկանում մահացել է ռուս դերասանուհի Նինա Իվանովան։ Մահը վրա է հասել դեկտեմբերի 1-ին երկարատև հիվանդությունից հետո։
Նինա Իվանովային հրաժեշտ կտան դեկտեմբերի 4-ին։

Նինա Իվանովան կինոյում իր առաջին դերը կատարել է տաս տարեկանում Վիկտոր Էյսմոնտի «Жила-была девочка» ֆիլմում։
Նրան մեծ հայտնիություն է բերել Ֆելիքս Միրոների և Մարլեն Խուցիեւի «Գարունը Զարեչնայա փողոցում» (1956) ժապավենում ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Տատյանա Սերգեեւնա Լևչենկոյի դերը։