Սելենա Գոմեսն արժանացել է «Տարվա մարդ» կոչմանը (ֆոտոարք)

Այսօր 28-ամյա Սելենա Գոմեսը հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում միանգամից երկու պատճառով ՝ բասկետբոլիստ Ջիմի Բալերի հետ իր նոր սիրավեպի և կարիերայում նոր նվաճման ՝ ամերիկյան People հանդեսի վարկածով «Տարվա մարդ» պատվավոր կոչում ստանալու շնորհիվ:

Իր որոշման մեջ հրատարակության խմբագիրները հիմնվում էին ոչ միայն երաժշտության բնագավառում աստղի նվաճումների վրա (2020-ի սկզբին նա ներկայացրեց իր երրորդ ստուդիական ալբոմը), այլև նրա հասարակական դիրքորոշման վրա: Այսպես, ամռանը, երբ ԱՄՆ-ի շատ քաղաքներում բողոքի ակցիաներ սկսվեցին սևամորթ մարդկանց նկատմամբ ոստիկանության դաժանության դեմ, Սելենան իր հաշիվը փոխանցեց հակառասիստական Black Lives Matter շարժման ակտիվիստ Ալիսիա Գարզեին, ինչպես նաև տրանսգենդերային մարդկանց աջակցություն ցուցաբերող Ռաքել Ուիլիսին:

Նշենք, որ Սելենան իր իսնտագրամյան էջում ներկայացրել ոչ միայն People ամսագրի իր լուսանկարները, այլ նաև VOGUE ամսագրում իր նոր ֆոտոշարքը: