Մխիթար Հայրապետյանն ամուսնանում է․ ո՞վ է նրա ընտրյալը (լուսանկար)

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Իմքայլական, բազմաթիվ աղմկահարույց հայտարարություններով աչքի ընկած Մխիթար Հայրապետյանն ամուսնանում է։
Hraparak.am-ի տեղեկություններով՝ պատգամավորի ընտրյալը մասնագիտությամբ լրագրող Լուսի Վանա Կարապետյանն է՝ Սիրիայից, ավարտել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Նա Մխիթար Հայրապետյանի նախարար եղած ժամանակ աշխատել է Սփյուռքի նախարարությունում, ամենայն հավանականությամբ, այդ ժամանակ էլ ծանոթացել են։
Լուսին այժմ աշխատում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում։
Լուսի Կարապետյանը լրատվամիջոցի հետ զրույցում ոչ հերքել, ոչ հաստատել է լուրը՝ ասելով, թե դա փորձեն ճշտել պատգամավորի գրասենյակից․ «Ես իմ անձնական կյանքի մասին չեմ ուզում ինֆորմացիա տալ»։