«Ուղիղ երկու ամիս հավատում էինք, որ կգտնենք քեզ, հավատում էինք, որ դու մի հնարավորություն կգտնեիր փրկվելու». Մարիամ Ալեքսանյան - Showbiz.am

«Ուղիղ երկու ամիս հավատում էինք, որ կգտնենք քեզ, հավատում էինք, որ դու մի հնարավորություն կգտնեիր փրկվելու». Մարիամ Ալեքսանյան

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, ում եղբայրը՝ Ալբերտը, որպես ժամկետային զինծառայող, մասնակցել է Արցախի պատերազմին, Ինստագրամի իր էջում հրապարակել է եղբոր և նրա զոհված ընկերոջ՝ Տիգրանի մասնակցությամբ տեսանյութ և գրառում արել Տիգրանի մասին, ով զոհվել է:

«Տիկոս, մեռնեմ ջանիդ, իմ սիրուն տղա:
Աբուլիս ու Արմենիս հետ խոսել չի լինում: Աբուլն ու Արմենը եկան՝ ամեն մեկն իր հետ բերելով յուրովի քեզ: Դու քո ընկերների ներսում ես: Բոլորը քեզ էին սպասում: Չեմ հավատում, չեմ ուզում հավատալ:
Տիկ, նահանջեիր էլի:  Չէ, չնահանջեցիր, որովհետև տեսակդ դա էր: Մեր ցավը շատ մեծ է, Տիկ: Աբուլիս, Արմենիս, ընկերներիդ, մեզ, ծնողներիդ, քրոջդ կիսատ թողեցիր: Առանց քեզ կիսատ է բոլորի կյանքը: Տիկ…
Ուղիղ երկու ամիս հավատում էինք, որ կգտնենք քեզ, հավատում էինք, որ դու մի հնարավորություն կգտնեիր փրկվելու, ամեն օր լուսացնում էինք քեզնից լուր իմանալու հույսով ու սպասումով:
Ցավդ տանեմ, Տիկոս, դու պետք է գայիր: Քեզնից չէի նեղանում, ինչ ճակատիս ասում էիր, մեկա քեզնից նեղանալ չէր լինում: Ականջիս գաղտնի բան ասացիր, չհասցրեցի քեզ ասեմ, որ դա էլ քո սրտով եղավ:
Սիրուն ժպիտով Տիկոս, կռվարար Տիկոս…
Քեզ շատ ենք կարոտում, լույս տղա: Մադաղիսի Տիկո …
Սիրտս ցավումա շատ-շատ»,- գրել է դերասանուհին:
Ավելի վաղ Մարիամը գրառում էր արել եղբոր՝ Ալբերտի մասին՝ նշելով, որ նա տանկի հրամանատար է եղել և, գտնվելով ավենավատ տեղերում, ընտանիքին ստել է, թե ապահով վայրում է»:

 

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Mariam Aleksanyan (@mariamaleqsanyan)

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ Վիդեոներ

«Էրեբունի» թանգարանի աջակցությամբ նկարահնաված ֆիլմն արժանացել է Նյու Յորքի փառատոնում «լավագույն պարային ֆիլմ» մրցանակին

«ԵԼ» պարային ֆիլմը Նյու Յորքի հեղինակավոր «Hollywood International Golden Age» փառատոնում արժանացել է «Լավագույն պարային ֆիլմ» մրցանակի, իսկ «London...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Արվեստասերները Վանաձորի թատրոնի գաղտնիքները կբացահայտեն «Թատրոնն էկրանին» ծրագրի շնորհիվ

«Թատրոնն էկրանին» խորագրով նախագծի շրջանակում արվեստասեր հանրությունը հնարավորություն կունենա բացահայտել թատրոնի գաղտնիքները, ծանոթանալ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական...
Ավելին
post-image
ԼուքԲուք ԼուքԲուքԹՈՓ ՇոուՆյուզ

Նորաձևության շաբաթ՝ Փարիզում. Պենելոպա Քրուզը, Վանեսա Պարադին, Մարիոն Կոտիյարը՝ Chanel-ի ցուցադրությանը

Հունվարի 26-ին Փարիզում ցուցադրվել է Chanel-ի գարուն-ամառ հավաքածուն։ Շոուի ընթացքում ցուցադրվել է նաև կարճամետրաժ ֆիլմ, որը համացանցում կարող էր...
Ավելին