Տեսահոլովակի պրեմիերա․ Տյոմ ՝«Երազ իմ երկիր հայրենի» - Showbiz.am

Տեսահոլովակի պրեմիերա․ Տյոմ ՝«Երազ իմ երկիր հայրենի»

Երգիչ Տյոմը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝ նկարահանված «Երազ իմ երկիր հայրենի» երգի հիման վրա։
Showbiz.am կայքի հետ զրույցում երգիչը պատմում է, թե ինչպես նրա մոտ առաջացավ հենց այս երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու մտահղացումը։

«Հայրենիքին նվիրված երգերից սա իմ ամենասիրելին է։ Սա ինձ համար ուղղակի երգ չէ, այլ շատ-շատ գեղեցիկ ստեղծագործություն է»,- կիսվում է Տյոմն ու հավելում,-«Իմ շատ լավ ընկերներից մեկը՝ Արման Փահլևանյանը, ինձ համար այս երգի հետ կապված արեց նոր գործիքավորում, ու ես որոշեցի այն նվիրել մեր զինվորներին։ Հենց այդպես էլ առաջացավ այս երգը կրկին կատարելու մտահղացումը»։

Երգիչը նաև նշում է, որ տեսահոլովակը նկարահանելու հարցում իրեն օգնել է Կոլոյան Ռոբերտը, իսկ մոնտաժն արել է հենց ինքը։

«Ցանկացա, պարզապես, սրտիս խոսքը հղել մեր հայրենակիցներին՝ որ մենք ունենք շատ ուժեղ, անպարտելի հայրենիք, որը դեռ շատ մեծ հաղթանակներ է ունենալու, և մեր տղաների՝ հանուն հայրենիքի թափված արյունը անիմաստ չի եղել»։

Իր խոսքը Տյոմը եզրափակում է՝ պատմելով, թե ինչպես հաղթահարեց դժվար ժամանակները, խոսքը հղելով մեր զինվորներին ու ժողովրդին․ «Դժվարությունները հաղթահարեցի ինչպես բոլորը և դեռ հաղթահարում եմ։ Այսպես ասեմ՝ ես վստահ եմ, որ շատ լավ է լինելու ամեն բան, որովհետև մենք քրիստոնյա պետություն ենք, քրիստոնյա ազգ ու չեն կարող մեզ մոտ այսպիսի վատ օրերը երկարել։ Համզովզած եմ, որ մոտակա ժամանակներս մեր երկիրը կվերադառնա կյանքի բնականոն հունին։ Իսկ մեր տղաներին, մայրերին ցանկանում եմ, որպեսզի լինեն համբերատար, որպեսզի այս ծանր ժամանակները անցկացնենք բոլորս միասին։ Եվ իհարկե, չմոռանամ նշել, որ այս երգը նվիրում եմ մեր այն տղաներին, ովքեր անմահացան հանուն մեր հայրենիքի»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ Վիդեոներ

«Էրեբունի» թանգարանի աջակցությամբ նկարահնաված ֆիլմն արժանացել է Նյու Յորքի փառատոնում «լավագույն պարային ֆիլմ» մրցանակին

«ԵԼ» պարային ֆիլմը Նյու Յորքի հեղինակավոր «Hollywood International Golden Age» փառատոնում արժանացել է «Լավագույն պարային ֆիլմ» մրցանակի, իսկ «London...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Արվեստասերները Վանաձորի թատրոնի գաղտնիքները կբացահայտեն «Թատրոնն էկրանին» ծրագրի շնորհիվ

«Թատրոնն էկրանին» խորագրով նախագծի շրջանակում արվեստասեր հանրությունը հնարավորություն կունենա բացահայտել թատրոնի գաղտնիքները, ծանոթանալ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական...
Ավելին
post-image
ԼուքԲուք ԼուքԲուքԹՈՓ ՇոուՆյուզ

Նորաձևության շաբաթ՝ Փարիզում. Պենելոպա Քրուզը, Վանեսա Պարադին, Մարիոն Կոտիյարը՝ Chanel-ի ցուցադրությանը

Հունվարի 26-ին Փարիզում ցուցադրվել է Chanel-ի գարուն-ամառ հավաքածուն։ Շոուի ընթացքում ցուցադրվել է նաև կարճամետրաժ ֆիլմ, որը համացանցում կարող էր...
Ավելին