«Ցավոք, ես էլ էի հավատում, բայց սխալվեցի». Օլյա Հակոբյան - Showbiz.am

«Ցավոք, ես էլ էի հավատում, բայց սխալվեցի». Օլյա Հակոբյան

Դերասանուհի Օլյա Հակոբյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով, որ չի կարող անտարբեր մնալ երկրում տիրող անարդարությանը.

«Ցավոք, ես էլ էի հավատում, բայց սխալվեցի:
2018 թ.-ի մի չարաբաստիկ օր ես սխալվեցի, միացա արվեստագետների հավաքին, որոնք պահանջում էին Արմեն Ամիրյանի հրաժարականը: Մարդ, որին տարիներ շարունակ հարգել եւ սիրել եմ եւ մինչեւ այսօր շարունակում եմ մեծ հարգանքով եւ ակնածանքով վերաբերվել: Պարոն Ամիրյանը կատարեց ժողովրդի խնդրանքն ու պահանջը, բայց պահպանեց իր սկզբունքները…
Այս տարիների ընթացքում, հասկանալով, որ ոչինչ դեպի լավը չի փոխվում, այլ լրիվ հակառակն է, եւ այսօր, ցավոք, ունենք այն, ինչ ունենք, ես ափսոսում եմ, որ այդ մեկ օրը հավատալով մասնակցել եմ Փաշինյանին սատարող հավաքին:
Ուզում եմ անպայման նշել, որ միշտ եղել եմ եւ կլինեմ ապաքաղաքական՝ չեմ պատկանել ո՛չ նախկիններին, ո՛չ ներկաներին, բայց չեմ կարող անտարբեր մնալ երկրում տիրող անարդարությանը… Հուսամ, որ այս անգամ չենք սխալվի եւ ի վերջո Հայաստանի Հանրապետությունը կունենա արժանի առաջնորդ:
Աստված մեզ պահապան»:

 

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ Վիդեոներ

«Էրեբունի» թանգարանի աջակցությամբ նկարահնաված ֆիլմն արժանացել է Նյու Յորքի փառատոնում «լավագույն պարային ֆիլմ» մրցանակին

«ԵԼ» պարային ֆիլմը Նյու Յորքի հեղինակավոր «Hollywood International Golden Age» փառատոնում արժանացել է «Լավագույն պարային ֆիլմ» մրցանակի, իսկ «London...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Արվեստասերները Վանաձորի թատրոնի գաղտնիքները կբացահայտեն «Թատրոնն էկրանին» ծրագրի շնորհիվ

«Թատրոնն էկրանին» խորագրով նախագծի շրջանակում արվեստասեր հանրությունը հնարավորություն կունենա բացահայտել թատրոնի գաղտնիքները, ծանոթանալ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական...
Ավելին
post-image
ԼուքԲուք ԼուքԲուքԹՈՓ ՇոուՆյուզ

Նորաձևության շաբաթ՝ Փարիզում. Պենելոպա Քրուզը, Վանեսա Պարադին, Մարիոն Կոտիյարը՝ Chanel-ի ցուցադրությանը

Հունվարի 26-ին Փարիզում ցուցադրվել է Chanel-ի գարուն-ամառ հավաքածուն։ Շոուի ընթացքում ցուցադրվել է նաև կարճամետրաժ ֆիլմ, որը համացանցում կարող էր...
Ավելին