«Ոչ ոք չի կարող հասկանալ պատերազմում որդի կորցրած մոր վիշտը և ուժը…»․ VO.X խումբը հրապարակել է «Կյանքից թանկ» նոր երգը

VO.X   խումբը հանդիսատեսին է ներկայացրել «Կյանքից թանկ» ստեղծագործությունը։ Խմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակմանը կից գրված է․
«Ոչ ոք չի կարող հասկանալ պատերազմում որդի կորցրած մոր վիշտը և ուժը… Այս նոր երգը ծնվել է այդ խորհումների ներքո»:
«Կյանքից թանկ»-ը կատարում են Մեյ Զոյան և Արամ Րիան: Երգը «Unmade in Երեւան» առաջիկայում թողարկվելիք ալբոմից  է: Խոսքերի, երաժշտության ու գործիքավորման հեղինակը՝ Արամ Րիան: