Little Big խմբի մենակատարը ներկայացրել է, թե ինչպիսի տեսք է ունեցել երիտասարդ տարիքում

Little Big փանք-ռեյվ խմբի հիմնադիր և լիդեր Իլյա Պրուսիկինն իրեն հռչակել է մոլորակի ամենասեքսուալ մարդը: Ընդ որում, դատելով նրա հայտարարությունից, նա այդպիսին է դարձել վաղուց ՝ առնվազն 10-15 տարի առաջ:
Երաժիշտը Instagram-ում երկու արխիվային լուսանկար է տեղադրել։ Դատելով լուսանկարներից ՝ դրանք արվել են շատ վաղուց։ Նրանցից մեկում Պրուսիկինը երիտասարդ տարիքում ընկերոջ հետ պարում է։
«Աշխարհի ամենասեքսուալ մարդը, ըստ աշխարհի բոլոր ամսագրերի: Սկիզբ!»,- լուսանկարին կից գրել է Պրուսիկինը։
Երաժշտի երկրպագուներն անմիջապես նրան անվանել են նոր Կուրտ Քոբեյն ու սկսել գուշակել, թե ինչ տարիքում է նա լուսանկարվել։ Կարծիքները բաժանվել են. ոմանք համարել են, որ 17 տարեկան է, մյուսները ՝ 20-25 տարեկան։
Ոմանք հեգնական են վերաբերվել հրապարակված կադրերին։ Ինչ-որ մեկը նույնիսկ Պրուսիկինին նմանեցրել է դերասանուհի Էմմա Ուոթսոնին։
Իլյա Պրուսիկինը և ռեփ-կատարող Իրինա Սմելան հայտնեցին իրենց ամուսնալուծության մասին։ Երաժիշտներն ընդգծել էին, որ այդ որոշմանը եկել են դեռ 2019-ի դեկտեմբերին՝ Little Big-ի մեծ շրջագայության ավարտից հետո։