«Այն տևել է ընդամենը մի քանի վայրկյան, բայց այնքան կյանքեր է խլել»․ Գոհար Ավետիսյանը՝ Սպիտակի երկարաշարժի մասին

32 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Հայաստանի ժամանակակից պատմության ամենադաժան ողբերգություններից մեկը։ Հայաստանի ԽՍՀ հյուսիսային շրջանները այդ օրը ժամը 11։41-ին ցնցվեցին ավերիչ երկրաշարժից, որը էպիկենտրոնի անունով կոչվեց Սպիտակի երկարաշարժ։

Ռուսաստանում բնակվող դիմահարդար Գոհար Ավետիսյանը նույնպես անդրադարձել է այս թեմային և իր միկրոբլոգի Stories բաժնում գրառումներ է կատարել։

«Այն տևել է ընդամենը մի քանի վայրկյան, բայց այնքան կյանքեր է խլել», «1988 թվականի դեկտեմբերի 7․ երկրաշարժ Հայաստանում։ 25 հազար մարդ զոհվել է, 514 հազարը՝ մնացել անօթեւան, 140 հազարը՝ ստացել են հաշմանդամություն», – գրել է Գոհար Ավետիսյանը։