Բոբ Դիլանը վաճառել է իր բոլոր երգերի իրավունքը

Ամերիկացի բանաստեղծ և երաժիշտ Բոբ Դիլանն իր բոլոր երգերի իրավունքը վաճառել է Universal Music Publishing Group ընկերությանը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Այս նշանավոր համաձայնագիրը նախատեսում է ավելի քան 600 երգերի իրավունքի փոխանցում, որոնք գրվել են մոտ 60 տարվա ընթացքում՝ 1962-ին տարածում գտած Blowin” In The Wind ստեղծագործությունից մինչև այս տարվա Murder Most Foul երգը»,- ասվում է Universal Music Group մեդիահոլդինգի հայտարարության մեջ:

Գործարքի մանրամասները չեն հաղորդվում:  Variety մասնագիտական պարբերականի տվյալներով՝ խոսքը գործարքի իննանիշ թվի մասին է: New York Times-ը հայտնում է 300 մլն դոլարը գերազանցող գումարի մասին:

Հիշեցնենք, որ Բոբ Դիլանը 2016 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի՝ «նոր բանաստեղծական արտահայտությունների և ամերիկյան երգի մեծագույն ավանդույթի ստեղծման համար»: