«Պեղումներ» դրամայում Ռեյֆ Ֆայնսին սպասվում են զարմանալի գյուտեր

Netflix-ի YouTube-ալիքում հրապարակվել է Ռեյֆ Ֆայնսի եւ Քերի Մալիգանի մասնակցությամբ «Պեղումներ» պատմական դրամայի թրեյլերը:
Հարուստ այրին (Քերի Մալիգան) Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին իր հայրենի կալվածքում պեղումների համար վարձում է սիրողական հնագետի (Ռեյֆ Ֆայնս)։


Միասին նրանք անսպասելի հայտնագործություններ են կատարում՝ կապված Մեծ Բրիտանիայի անցյալի հետ։

Սցենարը գրել է Մոյրա Բուֆինին՝ Ջոն Պրեստոնի համանուն վեպի մոտիվներով, որը հիմնված է իրական իրադարձությունների վրա: Նախագծի ռեժիսորը Սայմոն Սթոունն է:

Ֆիլմում նկարահանվել են նաեւ Լիլի Ջեյմսը, Ջոնի Ֆլինը եւ Քեն Սքոթը։
Ֆիլմը սահմանափակ վարձույթ է դուրս գալիս հունվարի 15-ին, իսկ հունվարի 29-ին՝ Netflix-ում։