Պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասը սոցցանցերի իր էջերում արխիվային լուսանկարներ է հրապարակել որդու հետ: Լուսանկարներին կից Սիրունը գրել է. «Ոնց որ երեկ լիներ: Մաման թմբլիկ, դու՝ պստլիկ»։
Հիշեցնենք, որ Սիրունի առաջնեկը ծնվել է հուլիսին: Նա և ամուսինը՝ Ռաֆայելը, նախընտրել էին նախապես չիմանալ երեխայի սեռը:
Նրանք իրենց որդու 40 օրականի արարողությունն անցկացրել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Նշենք նաև, որ զույգն ամուսնացել է նույն եկեղեցում: