Իլոն Մասկը Forbes-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում 2-րդ հորիզոնական է բարձրացել

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, որը գլխավորում Է Tesla և SpaceX ընկերությունները, բարձրացել Է Forbes հանդեսի վարկածով մոլորակի ամենահարուստ մարդկանց վարանիշի երկրորդ հորիզոնականը: Դեկտեմբերի 8-ին այս տվյալները բերված են հրատարակության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հանդեսի հաշվարկներով՝ Մասկի կարողությունը գնատատվում Է 144,7 միլիարդ դոլար, ինչը գործարարին թույլ Է տվել առաջ անցնել Ֆրանսիայի LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի գլխավոր տնօրենն Բեռնար Առնոյից (144,3 միլիարդ դոլար), որն այս պահին գտնվում Է ցանկի երրորդ տեղում:

Վարկանիշում նախկինի պես առաջատարն Amazon աշխարհում խոշորագույն առցանց մանրավաճառի ղեկավար Ջեֆ Բեզոսն Է՝ 185,4 միլիարդ դոլարով:

Չորրորդ դիրքը զբաղեցրել Է Microsoft-ի հիմնադիրներից մեկը՝ Բիլ Գեյթսը (118,8 միլիարդ դոլար), իսկ հնգյակը եզրափակում Է Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը, որի կարողությունը, Forbes-ի հաշվարկներով՝ հասնում Է 104 միլիարդ դոլարի:

Բացի դրանից, աշխարհի ամենաապահովված մարդկանց տասնյակում են գտնվում Berkshire Hathaway հոլդինգի ղեկավար Ուորեն Բաֆետը (86,1 միլիարդ դոլար), ծրագրային ապահովում թողարկող Oracle կորպորացիայի հիմնադիրներից և ղեկավարներից մեկը՝ Լարի Էլիսոնը (81,3 միլիարդ դոլար), Google կորպորացիայի հիմնադիրներ Լարի Փեյջը (79,7 միլիարդ դոլար) և Սերգեյ Բրինը (77,4 միլիարդ դոլար), ինչպես նաև Հնդկաստանի Reliance Industries հոլդինգի սեփականատեր Մուքեշ Ամբանին՝ 77,2 միլիարդ դոլար կարողությամբ:

Նոյեմբերի 23-ին Իլոն Մասկը երկրորդ տեղն Է զբաղեցրել աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում, որը կազմում Է Bloomberg գործակալությունը: Վերջինիս տվյաներով՝ ֆոնդային սակարկություններում Tesla-ի բաժնետոմսերի փոխարժեքի աճի լույսով այն պահին նրա կարողությունն ավելացել Է 7,2 միլիարդ դոլարով՝ մոտավորապես մինչև 128 միլիարդ դոլար: Ավելացման հիմնական պատճառ Է դարձել Tesla-ի կապիտալացման աճը: