Կորոնավիրուսից մահացել է հանրահայտ ռեժիսոր Կիմ Կի Դուկը

Լատվիայում կորոնավիրուսից մահացել է հարավկորեացի հայտնի ռեժիսոր Կիմ Կի Դուկը։ Տեղեկությունը հայտնում է Delfi պորտալը՝ վկայակոչելով ArtDocFest/Rīga-ի տնօրեն Վիտալի Մանսկուն:
Կիմ Կի Դուկը 59 տարեկան էր։ Նշվում է, որ աշխարհահռչակ ռեժիսորը Լատվիա էր մեկնել նոյեմբերի 20-ին, իսկ դեկտեմբերի 5-ից կապի դուրս չի եկել։
Տեղեկություններ կան, որ նա պատրաստվում էր տուն գնել Յուրմալայում և կացության կարգավիճակ ստանալ, բայց ռեժիսորը չի ներկայացել նախատեսված հանդիպմանը: Գործընկերներն անհանգստացել են ու նրան փնտրել հիվանդանոցներում։

Կիմ Կի Դուկը Կաննի, Վենետիկի ու Բեռլինի կինոփառատոների դափնեկիր է։ Նա մրցանակների է արժանացել «Պիետա», «Դատարկ տուն». «Արիրան» ֆիլմերի համար:
Վերջին տարիներին Կիմ Կի Դուկը սերտորեն կապված էր Ռուսաստանի և Ղազախստանի հետ։