Հայտնի է դարձել «Գահերի խաղի» պրիքվելի դերասանական կազմը․ ովքե՞ր են կերտելու գլխավոր հերոսների դերերը

Variety-ն իմացել է, թե ով է նկարահանվելու «Գահերի խաղի» սփին-օֆում։
Դերասան Մեթ Սմիթը հանդես կգա Դեյմոն Թարգարիենի դերում, իսկ դերասանուհի Օլիվիա Քուկը կմարմնավորի «Յոթ թագավորությունների ամենագեղեցիկ կնոջը»՝ Ալիսենտա Հայթաուերին:
Բացի այդ, Էմմա Դ’Արսին կկատարի Վիզերիս արքայի ավագ դստեր՝ արքայադուստր Ռեյնիրա Թարգարիենի դերը:
Սերիալը, որը ստացել է «Վիշապի տուն» անվանումը, պետք է թողարկվի 2022 թվականին։
Ռեժիսորներն են Գրեգ Յայտանսը («Դոկտոր Հաուս»), Քլեր Քիլները («Վարձով փեսացուն») և Գիտա Վ.Պատելը («Հավերժ հրաժեշտ»): Ֆիլմը կպատմի իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել «Գահերի խաղի» հիմնական սյուժեից 300 տարի առաջ: