Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի լուսանկարները՝ ամուսնության 1-ամյակի առթիվ

Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանն սոցցանցերի իր էջերում արխիվային լուսանկարներ է տեղադրել ամուսնու՝ երգիչ Միհրան Ծառուկյանի հետ իրենց հարսանիքի 1-ամյակի առթիվ:

Իր հերթին Միհրանը ևս լուսանկարներ է հրապարակել, դրանց տալով հետևյալ մեկնաբանությունը․
«1 տարի միասին»։

Նշենք, որ զույգի որդին՝ Ռոբերտը, 5 ամսական է:

Հիշեցնենք, որ Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը պսակադրվել են Էջմիածնի Սուրբ Շողակաթ եկեղեցում, որտեղ նախընտրել էին ստանալ նաև իրենց որդու 40 օրականից դուրս գալու օրհնությունը:

Հավելենք, որ նոյեմբերի 17-ին էլ լրացել էր 1 տարին, ինչ Միհրան Ծառուկյանն ամուսնության առաջարկություն էր արել Արփիին իր մենահամերգի ժամանակ: