Netflix-ը կէկրանավորի Ռեմարկի կուլտային վեպը

Ամերիկյան Netflix սթրիմինգային ծառայությունը մտադիր է էկրանավորել Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» կուլտային գիրքը, գրում է Variety-ն։
Ֆիլմի ռեժիսորը կլինի Էդվարդ Բերգերը («Իմ ամբողջ սերը»), սցենարը գրել են «Washington Post»-ի նախկին լրագրող Յան Սթոկելը և պրոդյուսեր, դերասանուհի Լեսլի Փաթերսոնը Առաջին համաշխարհային պատերազմի մասին պատմող հեղինակի վեպի հիման վրա, որը հրատարակվել է 1929 թվականին։
Նշվում է, որ գլխավոր դերակատարևերից մեկը Դենիել Բրյուելը կլինի («Հաջողություն, Լենին», «Անփառունակ սրիկաները»)։
Պարբերականի աղբյուրն ընդգծել է, որ ժապավենը կդառնա ամենաթանկարժեք նախագծներից մեկը, որը երբեւէ նկարահանվել է Գերմանիայում։