«Մենք պիտի միայն սեր ու անսահման սեր տանք նրանց, որ նորոգվեն». Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, ով մասնակցում էր գերության մեջ գտնվող հայ զինվորներին վերադարձնելու խնդրով կազմակերպված մտավորականների ակցիային, սոցցանցերի իր էջերում հրապարակում է արել նախօրեին Հայաստան վերադարձած 44 հայ ռազմագերու մասին:
«Մենք պիտի միայն սեր ու անսահման սեր տանք նրանց, որ նորոգվեն, որ հետ գան կյանք, նորից ծնվածներն են մեր, որոնց կյանքով ենք պարտական: «Գերիներին գերեդարձ անել». ասում է Նարեկացին: Գերիներին եմ երանի ասում, որ փրկվել են: Գերելոցն առնել գերեդարձ…
Աղոթենք մնացյալների շուտափույթ վերադարձի ու ապահովության համար»,- գրել է նա՝ նշելով «բարի վերադարձ» հեշթեգը: