Մոսկվայում հրաժեշտ են տալիս Վալենտին Գաֆտին

Մոսկովյան «Սովրեմեննիկ» թատրոնում հրաժեշտ են տալիս ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Վալենտին Գաֆտին. արտիստը թատրոնում աշխատել է մոտ 50 տարի, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի է ունենում թատրոնի հիմնական բեմում: Այն կտևի մինչև կեսօր։ Բեմի վրա տեղադրված են նաև ծաղիկներն ու ծաղկեպսակներ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահից, պաշտոնական այլ դեմքերից, հարազատներից, մտերիմներից ու գործընկերներից։ «Սովրեմեննիկ»-ի արտիստները միմյանց փոխարինում են պատվո պահակախմբում։ Էկրանին ցուցադրվում են դերասանի լուսանկարները, հնչում են դերասանի ձայնագրությունները։ Ընկերներն ու գործընկերները ցավակցում են հայտնում դերասանի այրուն՝ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Օլգա Օստրոումովային։