«Սուսերով պար» և «Երկրաշարժ» ֆիլմերը կցուցադրվեն Լատինական Ամերիկայում - Showbiz.am

«Սուսերով պար» և «Երկրաշարժ» ֆիլմերը կցուցադրվեն Լատինական Ամերիկայում

«Սուսերով պար» և «Երկրաշարժ» ֆիլմերը, որոնք ֆինանսական աջակցություն են ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից, չորս ֆիլմերի հետ միասին գնվել են Լատինական Ամերիկայում ցուցադրությունների համար: Ցուցադրությունների իրավունքը ձեռք է բերվել բրազիլական խոշորագույն դիստրիբյուտոր և վիդեո հարթակ Encripta-ի կողմից: Այս մասին, վկայակոչելով Марс Медиа-ին, հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջը։

«Երկրաշարժ» (2016թ.) ռուս-հայկական գեղարվեստական ֆիլմի ռեժիսորը Սարիկ Անդրեասյանն է։ Ֆիլմը պատմում է 1988․-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի մասին:

«Սուսերով պար» ֆիլմի ռեժիսորը Յուսուպ Ռազիկովն է (2017-2018թթ.)։ Արամ Խաչատրյանի կյանքի մի կարճ, բայց շատ բարդ ժամանակահատված ներկայացնող «Սուսերով պար» ֆիլմը նկարահանել է մոսկվաբնակ հայտնի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի «Մարս Մեդիա» կինոընկերությունը։

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ