«HBO»-ն հրապարակել է «Ընկերները» սերիալի շարունակության և «Գահերի խաղի» պրիքվելի թիզերները

HBO Max ծառայության YouTube-յան ալիքում հրապարակվել է մեկ րոպե տևողությամբ պրոմո հոլովակ, որն ազդարարում է նախագծերի մասին, որոնք 2021-2022թթ. սպասվում են բաժանորդներին։

Բացի «Հրաշք կնոջից», «Բամբասկոտների» վերաթողարկումից և «Արդարության լիգա»-ի՝ Զակ Սնայդերի  ռեժիսորական տարբերակից, հոլովակում կարելի է տեսնել «Ընկերները» սերիալի հատուկ էպիզոդի և «Գահերի խաղը» սերիալի պրիքվելի՝ «Վիշապի տունը» սերիալի կարճ թիզերները։

«HBO»-ն նաև հայտնել է «Ժառանգների» նոր եթերաշրջանի, Սթիվեն Սոդերբերգի «Առանց ավելորդ շարժումների» մասին։