«Կարող էի գնել մոտ 714 լիտր բենզին, ու ինչ որ մեկի տունը անխնա կրակի տալ Երևանում»․ Իննա Խոջամիրյան

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի սկանդալային գրառմանը։ Դերասանուհին գրել է․

«Հաշվեցի Անտարեսից գնածս գրքերի ընդհանուր մոտավոր արժեքը:

Պարզվեց կարող էի գնել մոտ 714 լիտր բենզին, ու ԻՆՉ ՈՐ ՄԵԿԻ տունը անխնա կրակի տալ Երևանում: Ափսոս…»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում սկանդալային գրառում է կատարել, այնուհետև փակել է էջը։

«Մտել են այլ պետության տարածք 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել: Հիմա տարածքի տերն ասում է գնացեք: Ասում են հայտարարության մեջ դրա մասին բան գրած չէ: էս է՞ ձեր մակարդակը: Ես որ գամ Ձեր տանը իմ գրասեղանը դնեմ ու եթե ասեք գնա՝ պատասխանեմ որ հայտարարության մեջ կետ չկա ձեր բնակարանի մասին, լավ կլինի՞»։