Մահացել է «Ну, погоди!» մուլտֆիլմի հեղինակներից մեկը

Գրող, դրամատուրգ, «Ну, погоди!» մուլտֆիլմի հեղինակներից մեկը՝ Ալեքսանդր Կուրլյանդսկին, մահացել է 83 տարեկան հասակում, հայտնում է նրա ընկերը գրող Ալեքսանդր Լեբեդևը:

«Իմ ընկերը և աշխատանքային գործընկերը՝ Ալեքսանդր Եֆիմովիչ Կուրլյանդսկին, մահացել է», – գրել է Լեբեդևը Ֆեյսբուքիի իր էջում:

Ալեքսանդր Կուրլյանդսկին ծնվել է 1938 թվականի հուլիսի 1-ին: Ռուս գրող, երգիծաբան ու դրամատուրգ, սցենարիստ, երեխաների համար գրքերի հեղինակ: Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2007), ԽՍՀՄ պետական ​​մրցանակի դափնեկիր (1988): «Ну, погоди!» անիմացիոն շարքի հեղինակներից մեկը, որի առաջին թողարկումով նա իր նորամուտը նշեց անիմացիայում: Նա աշխատել է «Հոյակապ Գոշա» (10 համար) և “Возвращение блудного попугая” անիմացիոն ֆիլմերի ստեղծման վրա: