Մահացել է «Դե, սպասիր» մուլտսերիալի ստեղծողը

Կյանքի 83-րդ տարում մահացել է ռուս գրող, սցենարիստ եւ դրամատուրգ Ալեքսանդր Կուրլյանդսկին:
Այս մասին գրում է РБК-ն՝ վկայակոչելով իրավաբան Սվետլանա Վերխոգլյադովային։
Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել երկարատեւ հիվանդությունից հետո։ «Նա մահացել է այս գիշեր, ժամը 1:15։
Հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին, ճշգրիտ ժամանակը եւ վայրը հայտնի կլինեն ավելի ուշ», – ասել է Վերխոգլյադովան:
Կուրլյանդսկին հայտնի է որպես «Դե սպասիր»  մուլտսերիալի ստեղծողներից մեկը։
Ընդհանուր առմամբ, նա երեք տասնյակից ավելի նախագծերի սցենարիստ է, ներառյալ «Կեշա թութակի նոր արկածները», «Բաբա Յագան դեմ է» եւ «Ուրախ կարուսել №1»-ը։ Բացի այդ, Կուրլյանդսկին հումորային պատմությունների հեղինակ է եղել։ Նրանցից հինգը ներառվել են «Երալաշ» մանկական կինոամսագիր։