Էլիզաբեթ 2-րդը սուրբծննդյան տոներն առանձին կանցկացնի - Showbiz.am

Էլիզաբեթ 2-րդը սուրբծննդյան տոներն առանձին կանցկացնի

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը սուրբծննդյան տոներն առանձին է անցկացնելու, հայտնում է BBC լրատվական գործակալությունը:

Էլիզաբեթ Երկրորդը և Էդինբուգի դուքս Ֆիլիպն այս տարի Սանդրինգհեմում ավանդական սուրբծննդյան ընտանեկան միջոցառում չեն անցկացնելու և տոներն անցկացնելու են Վինձորի պալատում՝ սուրբծննդյան պատարագին ներկա գտնվելով պալատի տարածքում գտնվող մատուռում: Սրա նպատակը հասարակական ամբոխից խուսափելն է, ինչը կապված է կորոնավիրուսային համաճարակի հետևանքով կիրառված սահմանափակումների հետ:

Իր ամանորյա ուղերձում Էլիզաբեթ Երկրորդը խոսելու է համաճարակի և դրա բարդությունների մասին:

Լրատվական գործակալությունը նշել է, որ սա 1980-ականներից ի վեր առաջին տարին է, որ թագուհին և Էդինբուրգի դուքսը Սուրբ Ծնունդը Սանդրինգհեմում չեն անցկացնելու:

Վերլուծաբան Նիկոլաս Ուիտչելը նշում է, որ սա Սուրբ Ծնունդ է առանց այցելությունների և թագավորական ընտանիքը նույնպես հետևում է կարգին: Հետևաբար, թագուհին և արքայազն Ֆիլիպն այն կանցկացնեն Վինձորի պալատում, իսկ ընտանիքի մյուս ադամներն իրենց տներում: Բացի այդ, այս տարի նաև չի կայանա ամենամյա սուրբծննդյան պատարագը, որին մասնակցում են թագավորական ընտանիքի բոլոր անդամները՝ ևս մեկ անգամ հասարակության մեջ հայտնվելով:

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ