Մահացել է հայտնի երաժիշտ Լեսլի Ուեսթը

Մահացել է 70-ականների հայտնի երաժիշտներից մեկը՝ Լեսլի Ուեսթը։ Դեկտեմբերի 21-ին հայտնի է դարձել, որ Mountain մետալ խմբի կիթառահարը սրտի կանգով տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները փորձել են անել հնարավոր ամեն ինչ 75-ամյա վոկալիստին «վերակենդանացնելու» համար, սակայն փորձերը հաջողությամբ չեն պսակվել: Այս մասին Rolling Stone ամսագրին հայտնել է Լարի Վեստ Վայնշտեյնը՝ Լեսլիի եղբայրը։

Լեսլի Ուեսթը մեծ հեղինակություն է վայելում հարդ ռոքի բեմի այնպիսի լեգենդների շրջանակներում, ինչպիսիք են Էրիկ Քլեփթոնը (The Yardbirds), Ջիմի Փեյջը (Led Zeppelin) և Ջիմի Հենդրիքսը:

Mountain-ին ամենամեծ ժողովրդականությունը, որտեղ Ուեսթը վոկալիստ էր և կիթառահար, բերեց ծանր մետալ ժանրի դասական նմուշը՝ Mississippi Queen-ը: Հենց նրա հետ էր, որ բենդն իր համար մեծ բեմի ճանապարհ բացեց։