«Ինչ հեշտ մեզ սովորեցրին ամեն ունեցած նվիրել ուրիշին` ասելով, թե մերը չէ, ադրբեջանական է, թուրքական, պարսկական». Միքայել Ոսկանյան

Երաժիշտ, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Արցախում սռտեղծված իրավիճակի ու իր ապրումների մասին:

«Բայց ինչ հեշտ մեզ սովորեցրին ամեն ունեցած նվիրել ուրիշին` ասելով, թե մերը չէ, ադրբեջանական է, թուրքական է, պարսկական է կամ էլ ի՞նչ կապ ունի` ումն է։

Եվ վերջում պարզվում է` միայն մենք ենք տալիս, մնացածը սիրով վերցնում են:
Արցախն էլ է Ադրբեջան, Բերդավան գյուղն էլ է ադրբեջանական, թառն էլ է ադրբեջանական ու, ընդհանրապես, ի՞նչ կարևոր է պատմությունը, մշակույթը, հողը, մեր ինքնությունն ի՞նչ կարևոր է որ:
Դե քոչվոր եք` քոչեք… »,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Միքայելը գրել էր, ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, բայց անհանգստանում է երկրի առջև ծառացած խնդիրների համար։