«Ու թող Սստված տա` դու ապրես խաղաղ երկնքի տակ»․ Լուսինե Թովմասյանի շնորհավորանքը՝ դստեր տարեդարձին

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի, դերասանուհի և հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է դստեր՝ Արիանայի հետ։ Հրապարակմանը կից Լուսինեն շնորհավորել է փոքրիկ Արիանայի տարեդարձը՝ գրելով․

«Ու թող Աստված տա` դու ապրես խաղաղ երկնքի տակ, իմ ձագուկ։ Շնորհավոր Ծնունդդ, իմ աղջիկ»։

Նշենք, որ Լուսինեն սոցցանցերի իր էջերում հաճախ է կիսվում ընտանեկան գրառումներով՝ հրապարակելով լուսանկաներ Արիանայից և փոքրիկ Ալեքից։