Մահացել է Լուսինե և Իրինա Թովմասյանների հայրը

Մահացել է Լուսինե և Իրինա Թովմասյանների հայրը: Այս մասին քույրերը հայտնել են Ինստագրամի իրենց էջերի «Սթորի» բաժնում:

«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանը տեղադրել է հոր լուսանկարն ու գրել. «Պապ ջան, քեզ շատ կկարոտենք»:

«Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանն էլ հրապարակել է հոր լուսանկարները դստեր՝ Մեգիի հետ և գրել. «2020 թվականը երբեք չի ավարտվի…: Իմ Մեգիի պապին»:

Մեգին ևս արխիվային լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել պապիկի հետ: