Սելենա Գոմեսը Facebook-ին քննադատել է կորոնավիրուսի մասին կեղծ տեղեկատվություն տարածելու համար

Վերջին ժամանակներս 28-ամյա Սելենա Գոմեսը հաճախ է հանդես գալիս հայտնի սոցիալական ցանցերի հասցեին քննադատություններով։ Այս անգամ հերթը Facebook սոցիալական կայքինն է։
Երեկ նա Twitter-ի իր էջում հրապարակել Է BBC-ի տեսանյութը, որտեղ ելույթ է ունեցել Թվային ատելության հակազդման կենտրոնի գլխավոր տնօրեն Ահմեդը։
Տեսանյութում նա ասում է, որ Facebook-ի նման ընկերությունները ամեն ինչ անում են կորոնավիրուսի մասին կեղծ տեղեկությունները բաց չթողնելու համար, մինչդեռ իրականում նրանք բացարձակապես ոչինչ չեն անում:

«Գիտական ապատեղեկատվությունը արժեր և կարժենա կյանք։ Facebook-ը հայտարարել է, որ թույլ չի տա, որ COVID-19-ի և պատվաստանյութերի մասին սուտ տարածվի իր պլատֆորմոմ: Այսպիսով, ինչու է դա տեղի ունենում մինչ օրս: Facebook-ը պատասխանատու կլինի հազարավոր մահերի համար, եթե ոչ միջոցներ չձեռնարկի հիմա»,- տեսանյութին կից գրել է Սելենան: