Calvin Klein բրենդի նոր մոդելը պայթեցրել է համացացը

22-ամյա երգչուհի Ջեյն Օրանիկան հայտնի է երկրպագուներին Չիկա մականվամբ: Ռեփերը տարիների ընթացքում կարողացավ հարթել իր աստղային ճանապարհն ու ձեռք բերել միլիոնավոր երկրպագուներ:
Վերջերս նա առաջարկ է ստացել Calvin Klein աշխարհահռչակ բրենդից և նկարահանվել է ներքնազգեստի գովազդում:

Չիկայի կիսամերկ լուսանկարները, պարզապես, պայթեցրել են համացանցը, որովհետև հազարավոր մարդիկ և՛ դրական, և՛ բացասական մենաբանություններով հեղեղել են նրա ինստագրամյան էջը:
115 կգ կշռող երգչուհին ավելորդ քաշի հետ խնդիրներ ունեցել է դեռ մանկությունից:
Նա դիմել է  նաև լիպոսակցիայի, սակայն վիրահատության հետևանքով լուրջ առողջական խնդիրների առաջ է կանգնել, իսկ կորցրած քաշն արագ վերականգնվել է:

Հոգնելով անդադար մարզումներից ու խիստ դիետաներից Չիկան համակերպվել է իր մարմնի հետ ու սկսել է սիրել ինքն իրեն:
Calvin Klein բրենդին մեղադրել են ոչ առողջ ապրելակերպի քարոզման մեջ: