Մահացել է «Երկկենցաղ մարդը» ֆիլմի գլխավոր դերակատար Վլադիմիր Կորենևը

Ութսուն տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային հայտնի դերասան Վլադիմիր Կորենևը. տեղեկությունը հաստատել է հանգուցյալի դուստրը, հայտնում է eadaily.com կայքը:
Հայտնի է, որ դերասանը ծնվել է 1940թ.՝ Սևաստոպոլում: Դեռևս ուսանողական տարիներին նկարահանվել է «Երկկենցաղ մարդը» խորհրդային ֆիլմում:
Այս դերը նրան մեծ ճանաչում է բերել: Բացի այդ, Կորենևը հայտնի է «Դոն Քիշոտի երեխաները», «Հանցավոր տաղանդ» ֆիլմերում մարմնավորած դերերով: