Թուրինջի դիետա. ինչպես նիհարել Ամանորին - Showbiz.am

Թուրինջի դիետա. ինչպես նիհարել Ամանորին

Թուրինջի (գրեյպֆրուտ) դիետան ուղղակի իդեալական է ձմռանը, երբ հնարավոր չէ պատկերացնել սննդակարգն առանց ցիտրուսների: Հատկապես որ այն պատկանում է վիտամիններով հարուստ, առողջարար, ստամոքսի աշխատանքը խթանող մթերքների շարքին:

Թուրինջի դիետան բավական խիստ է, բայց հնարավորություն է տալիս մեկ շաբաթում ազատվել 5 կգ քաշից: Նախքան բուն սննդակարգին անցնելը նշենք, որ այս դիետայի ընթացքում չի կարելի օգտագործել աղ, հանքային ջուրը պետք է լինի առանց գազի, կանաչ թեյը` առանց շաքարի: Ուժեղ սովի դեպքում սննդակարգին կարելի է ավելացնել նաև անյուղ կեֆիր կամ բնական յոգուրտ:

Օր առաջին
Նախաճաշ. 1 թուրինջ, 50 գր միս, կանաչ թեյ:
Ճաշ. 1 թուրինջ, թարմ բանջարեղենից աղցան կիտրոնահյութով, թեյ կամ սուրճ:
Ընթրիք. Ջեռոցում պատրաստված հավի միս, թարմ բանջարեղենից աղցան կիտրոնահյութով, թեյ մեկ գդալ մեղրով: Ժամը 7-ից հետո՝ կես թուրինջ:

Օր երկրորդ
Նախաճաշ. 1 թուրինջ, 2 եփած ձու, սուրճ կամ կանաչ թեյ:
Ճաշ. 1 թուրինջ, 100 գր անյուղ կաթնաշոռ:
Ընթրիք. Եփած ձուկ, մեկ կտոր հաց, թեյ մեկ գդալ մեղրով, բանջարեղենից աղցան կիտրոնահյութով:

Օր երրորդ
Նախաճաշ. 1 թուրինջ, անյուղ կաթնաշոռ, թեյ կամ սուրճ:
Ճաշ. 1 թուրինջ, բանջարեղենային ապուր մի կտոր հացով, թեյ կամ սուրճ:
Ընթրիք. Հավի եփած միս, 2 լոլիկ, մեղրով թեյ: Քնելուց առաջ կարելի է ուտել կես թուրինջ:

Օր չորրորդ
Նախաճաշ. 1 թուրինջ, 1 եփած ձու, մեղրով թեյ կամ սուրճ:
Ճաշ. 1 թուրինջ, բանջարեղենային աղցան, թեյ կամ սուրճ:
Ընթրիք. Բանջարեղենային ապուր, թեյ կամ սուրճ կիտրոնով ու մեկ թեյի գդալ մեղրով: Քնելուց առաջ կարելի է ուտել կես թուրինջ:

Օր հինգերորդ
Նախաճաշ. Բանանի, խնձորի ու թուրինջի աղցան, թեյ կամ սուրճ:
Ճաշ. բանջարեղենային աղցան ձեթով ու կիտրոնահյութով, թեյ կամ սուրճ:
Ընթրիք. եփած ձուկ, տոմատի հյութ: Քնելուց առաջ կարելի է ուտել կես թուրինջ:

Դիետայի վեցերորդ ու յոթերորդ օրերին կարելի է կրկնել մյուս 5 օրերից ցանկացած երկուսի սննդակարգը:

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ