Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը որոշել են բաժանվել

Ձեռնարկատեր, իրապատում-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթն, ամուսնալուծության եզրին են, այս մասին հայտնում է PageSix-ը։

Պարբերականի աղբյուրները պնդում են, որ Քարդաշյանը վարձել է փաստաբան Լորու Վասերին, որը հայտնի է շոու-բիզնեսի աստղերի ամուսնալուծության գործերով։ «Նրանք թաքցնում են դա, բարց արել են»,- ընդգծել է պորտալի զրքուցակիցը։ Նրա խոսքով՝ զույգն առանձին է անցակցրել սուրբծննդյան տոները՝ «առանձին կյանքով ապրելու և հանգիստ հարթելու ամենը՝ բաժանվելու ու ամուսնալուծվելու համար»։

Երաժիշտի շրջապատից մեկ այլ աղբյուր պնդում է, որ Ուեսթը Քարդաշյանների ընտանիքն ու նրանց իրապատում-շոուն «անտանելի» է համարում։

Դեկտեմբերին աստղերի շրջապատից աղբյուրը հայտնել էր, որ զույգն առանձին կյանքով է ապրում։ «Քիմն իր աշխատանքն ու նախագծերն ունի, որոնք կարևոր են իր համար, Քանյեն՝ իրենը»,- նշել էր նա՝ հավելելով, որ Քիմի ու Քանյեի կյանքերը հազվադեպ են հատվում։