Instagram-ը կազմել է 2020 թվականի ամենից շատ հավանումներ ստացած լուսանկարների ցանկը - Showbiz.am

Instagram-ը կազմել է 2020 թվականի ամենից շատ հավանումներ ստացած լուսանկարների ցանկը

«Ինստագրամ» սոցցանցի վերլուծաբանները կազմել են 2020 թվականի ամենից շատ տարածված գրառումների ցանկը: Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, գրառումների ընտրության համար չափանիշ է դարձել «լայքերի» քանակությունը:

Առաջատար դիրքը՝ 19,7 մլն «լայքով» գրավել է թուրինյան «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գրառումը ֆուտբոլային լեգենդ Դիեգո Մարադոնայի մահվան մասին՝ կից հրապարակված համատեղ լուսանկարով:

Երկրորդը դարձել է ամերիկացի դերասան Չեդվիկ Բոուզմանի լուսանկարը, որին կից գրառմամբ հաղորդվում էր 43-ամյա դերասանի մահվան լուրը: Գրառումը 19,1 մլն հավանում էր ստացել:

Հաջորդը դարձյալ Մարադոնայի հետ լուսանկարն ու կից գրառումն է, որի հեղինակն է կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի կիսապաշտպան Լեո Մեսսին: Նրա գրառումը ստացել էր 16,3 «լայք»:

Չորրորդը Քայլի Ջեների գրառումն էր, նա հրապարակել էր նախկին ընկերոջ՝ ռեփեր Թրևիս Սքոթի և իրենց դստեր՝ Սթորմիի լուսանկարը, որը 15,9 մլն օգտատեր էր հավանել:

Հինգերորդ հորիզոնականը զբաղեցրել է բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսի գրառումը, որին կից լուսանկար էր հրապարակել 2020թ.-ին կյանքից հեռացած լեգենդար մարզիկ Կոբի Բրայանտի հետ: Գրառումն արժանացել էր 15,4 «լայքի»:

Առաջատար տասնյակում ընդգրկվել են նաև երգչուհի Արիանա Գրանդեի, Քայլի Ջենների, Կրիշտիանու Ռոնալդուի այլ գրառումներ:

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Cloudburst Entertainment-ը ձեռք է բերել Կոմիտասի մասին «Սողոմոնի երգերը» ֆիլմի ցուցադրման իրավունքը

Cloudburst Entertainment-ը ձեռք է բերել «Սողոմոնի երգերը» ֆիլմի իրավունքները. Հայաստանն Ամերիկյան կինոակադեմիայի 93-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրելու...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Իմ ամենաէլեգանտ ընկերուհի, ով մնացել ա ու մնալու ա». Անի Երանյանը շնորհավորել է Աննա Հարությունյանին

Դերասանուհի Աննա Հարությունյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Նա դառնում է 32 տարեկան, ինչի առթիվ դերասանուհի Անի երանյանը համատեղ...
Ավելին