Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի սիրելին՝ Անիտա Այվազյանը, համատեղ նոր լուսանկարներ է հրապարակել: Զույգը վայելում է հանգիստը Մալդիվյան կղզիներում:
«Սեր ենք ուղարկում Մալդիվներից»,- լուսանկարներին կից գրել է Անիտան:
Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանն իր և Անիտայի հարաբերությունների մասին հայտնեց օգոստոսին: Նա գրառում էր արել՝ նշելով, որ Արիանայի մահվանից հետո նոր սեր է գտել:
Դեկտեմբերի 22-ին՝ իր երջանկահիշատակ կնոջ՝ Արիանա Կաոլիի տարեդարձի օրը, շախմատիստը գրել էր. «Սիրելի Արիանա, ես օրհնված եմ, որ Աստված իմ կյանք բերեց Անիին, ով հարգում և հասկանում է, թե ինչ նշանակություն ունես դու ինձ համար: Մենք միշտ կհիշենք քեզ քո լավ գործերով»: