Օլգա Բուզովան ու Դավա Մանուկյանն ամուսնացել են Մալդիվներում - Showbiz.am

Օլգա Բուզովան ու Դավա Մանուկյանն ամուսնացել են Մալդիվներում

Բլոգեր Դավան (Դավիթ Մանուկյան) և Օլգա Բուզովան ամուսնացել են Մալդիվներում։ Այդ մասին հայտնի է դարձել Օլգա Բուզովայի ինստագրամյան հրապարակումներից։
Աստղերն առայժմ ոչինչ չեն մեկնաբանել, հայտնի չէ նաև, թե արդյոք այդ արարողությունն ունի իրավական ուժ օրենսդրության տեսանկյունից, թե ոչ:
Հայտնի է, որ Մալդիվներում ամուսնության գեղեցիկ արարողություններ առաջարկում է գրեթե յուրաքանչյուր հյուրանոց, սակայն արարողությունը կրում է զուտ սիմվոլիկ բնույթ:
Զույգը մեկնել էր Մալդիվներ՝ ձմեռային արձակուրդներն անցկացնելու:
Արարողությունից մի քանի օր առաջ Օլգան և Դավան փոխանակվել էին Instagram-ում ինտրիգային մեկնաբանություններով: Դավան գրել էր, որ մտածում է հարսանիք կազմակերպելու մասին, ինչին Օլգան պատասխանել էր. «Կարո՞ղ է ամուսնանամ քեզ հետ»։

Օլգան և Դավան ավելի քան մեկուկես տարի է, ինչ հարաբերությունների մեջ են: Նրանք ծանոթացել են Բուզովայի «Լայքեր» երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։ Այդ ժամանակից ի վեր նրանք չեն բաժանվել։
Զույգը նկարահանվել է մի քանի համատեղ երաժշտական տեսահոլովակներում, միասին նրանք նկարահանվում են TikTok-ի համար և ձայնագրում են երգեր: Օլգան 34 տարեկան է, Դավան՝ 27:

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«System of a down»-ն առցանց դրամահավաք է կազմակերպում` պատերազմում վիրավորված զինվորներին օգնելու համար

«System of a down» ռոք խումբը հունվարի 30-ին առցանց դրամահավք է կազմակերպում՝ աջակցելու համար Արցախում պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողներին։...
Ավելին